Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               

Սեյսմիկ ռիսկերն ու Facebook-ի «գիտակները»

Սեյսմիկ ռիսկերն ու Facebook-ի «գիտակները»
25.09.2013 | 13:18

Սոցցանցերում քննարկման առարկա է դարձել տարածաշրջանում «սպասվող» հզոր երկրաշարժերի թեման:

«Սեյսմիկ կենտրոնի աշխատակիցը խոսում է երկրում առկա խնդիրների մասին, սեյսմիկ ռիսկի, սեյսմակայունության արդի մարտահրավերների մասին: Իսկ Facebook-ի «գիտակներն» իրենց վարկանիշը բարձրացնելու համար մասնագետներին ձեռ ենք առնում, արտահայտում են հակագիտական տեսակետներ»,- իր դժգոհությունը հայտնեց երկրաբան Տիգրան Սեդրակյանը: Նա նշեց, որ պետք է բարձրացնել շենքերի սեյսմակայունությունը, ինչը ահռելի ծախսերի հետ է կապված: Նրա խոսքով` խորհրդային տարիներին դա անտեսվել է, իսկ այժմ ընդհանրապես բացակայում է: Անտեսվում են նաև ուսուցողական դասընթացները, որոնք կօգնեն մեր բնակիչներին երկրաշարժի ժամանակ ճիշտ կողմնորոշվել: Երկրաբանը նաև խորհուրդ տվեց մի հայացք գցել բնակարանների պահարաններին: «Բացի այն, որ դրանք պատերին ամրացված չեն, ինչե՞ր կան գլխներին դրված: Ցնցումների ժամանակ կարող են խոչընդոտել ազատ տեղաշարժը: Կամ նկատե՞լ եք արդյոք` ձեր տան կամ աշխատասենյակի դռները դեպի նե՞րս են բացվում, թե՞ դեպի դուրս»,- ասաց նա, ևս մեկ անգամ ընդգծելով, որ ստահոդ լուրեր տարածելու, խուճապ առաջացնելու փոխարեն հարկ է հետևել մասնագետների խորհուրդներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ